Թրամփը Ռուսաստանի հետ վերջնագրի խաղ է խաղում. 50 օ՞ր, թե՞ 10՝ սոցիալական ցանցերում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Նա պետք է հիշի երկու բան. 1. Ռուսաստանը Իսրայել կամ նույնիսկ Իրան չէ։ 2. Յուրաքանչյուր նոր վերջնագիր սպառնալիք է և քայլ դեպի պատերազմ։ Ոչ թե Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև, այլ՝ իր սեփական երկրի հետ»,- սպառնացել է Մեդվեդևը:               
 

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամի պատճառով Թուրքիան բորսաներում մեկ գիշերվա ընթացքում 63 մլրդ դոլար է կորցրել
12.10.2017 | 13:33

ԱՄՆ-ի հետ վիզային ճգնաժամ վերապրող Թուրքիան մեծ գին է վճարում թուրք-ամերիկյան լարվածության դիմաց: Թուրքական gazeteduvar.com.tr կայքը գրում է, որ համաշխարհային բորսայում Թուրքիայի նյութական կորուստը մեկ գիշերում հասել է 63 մլրդ դոլարի:

ԱՄՆ-ի հետ դիվանագիտական լարվածության ֆոնին թուրքական լիրայի ռեկորդային արժեզրկման մասին բարձրաձայնել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության փոխնախագահներ Այքութ Էրդողդուն` նշելով, որ թուրք-ամերիկյան վիզային ճգնաժամի միայն մեկ գիշերը համաշխարհային բորսայում Թուրքիային արժեցել է շուրջ 63 մլրդ դոլար:


Լարվածության առաջին իսկ ժամերից թուրքական լիրան սկսել է կտրուկ արժեզրկվել դոլարի նկատմամբ. այժմ արդեն Թուրքիայի քաղաքացիները մեկ դոլարը գնում են ռեկորդային բարձր՝ նվազագույնը 3,7 լիրայով:
Համաշխարհային բորսայում թուրքական լիրան դարձել է վերջին ամսին ԱՄՆ դոլարի նկատմամբ ամենակտրուկ անկումը գրանցած ազգային արժույթը:

Դիտվել է՝ 1268

Մեկնաբանություններ